ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները կանխելու, անվտանգությունն ապահովելու նպատակով ստուգվում են Կերչի նեղուցով անցնող նավերը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Նշվում է, որ հուլիսի 22-ին հացահատիկ բեռնելու համար Թուրքիայից Դոնի Ռոստովի նավահանգիստ ուղևորվող օտարերկրյա բեռնանավի պահեստում հայտնաբերվել են դինիտրոտոլուոլ և տետրիլ պայթուցիկ նյութերի հետքեր, ինչպես նաև նկատվել են բեռնանավի կառուցվածքային մասերի կողմնակի միջամտության նշաններ:
Պարզվել է, որ մայիսի վերջին նավը գտնվել է ուկրաինական «Կիլիա»նավահանգստում։ Ընդ որում` հուլիսին թուրքական Թուզլա նավահանգստում ամբողջությամբ փոխվել է նավի անձնակազմը, որը բաղկացած է եղել Ուկրաինայի 12 քաղաքացիներից, փոխվել է նաև բեռնանավի անվանումը:
Ուժային գերատեսչության տվյալներով՝ այդ հանգամանքները վկայում են, որ հնարավոր է` օտարերկրյա քաղաքացիական նավն օգտագործվել է Ուկրաինայի տարածք պայթուցիկ նյութեր հասցնելու համար։
Այդ կապակցությամբ որոշվել է արգելել նավի շարժը Կերչի նեղուցով տրանսպորտային անցման նավարկության կամարի տակով։