ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանական հետախուզությունն այսօր ձերբակալել է իսրայելական խոշոր ահաբեկչական ցանցի անդամներին, որոնք ավելի քան 40 ռումբ էին տեղափոխում: Տեղեկսւթյունը նշված է Իրանի տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ:
«Իսրայելական ահաբեկչական ցանցի անդամները ձերբակալվել են, 43 ռումբ է հայտնաբերվել», - հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Նշվում է, որ ահաբեկիչների կենտրոնակայանները գտնվում են Դանիայում և Նիդեռլանդներում:
Նախարարության տվյալներով՝ նրանք մի շարք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Իրանի տարածքում սուրբ մահմեդական Մուհարրամ ամսվա սկզբի նախօրեին (այս ամսով սկսվում է մահմեդական լուսնային օրացույցը, ըստ մահմեդական ժամանակագրության՝ սա նոր տարվա առաջին ամիսն է):