Նովայա Մոսկվայում առանց պայթուցիկ սարքի անօդաչու է ընկել

Իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են անօդաչու թռչող սարքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Նովայա Մոսկվայում առանց պայթուցիկ սարքի անօդաչու թռչող սարք է ընկել, տուժածներ չկան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայություններից:
«Ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը` առանց պայթուցիկի, ընկել է Տինաոյում՝ Պերվոմայսկիում, Լենինի փողոցում գտնվող առանձնատան մոտ։ Ավերածություններ և տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են անօդաչու թռչող սարքը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մոտավորապես ժամը 4.00-ին գրանցվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներ մայրաքաղաքի երկու ոչ բնակելի շենքերի ուղղությամբ, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կանխվել է երկու ԱԹՍ–ով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ճնշել են դրանք: