«Lufthansa Group»-ը օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան երթուղով

Ինքնաթիռ
Չվերթերն իրականացվելու են յուրաքանչյուր կիրակի:
Sputnik
ԵՐԵՎԱ, 24 հուլիսի – Sputnik. «Lufthansa Group»-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
««Lufthansa» խմբի բեռնային ավիափոխադրող «Lufthansa Cargo AG» ընկերությունը հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով»,– ասված է հաղորդագրությունում:
Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:
ՀՀ–ն կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև. մանրամասներ