ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման հնարավորության մասին հարցին։
«Մենք պատրաստ ենք աշխատել և աջակցել քաղաքացիական բնակչությանը՝ իհարկե ունենալով կողմերի համաձայնությունը մեր տեղաշարժի համար։ Այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է», - ասաց Ամատունին։
Հուլիսի 22-ին ԿԽՄԿ աշխատակիցները հուլիսի 14-ից հետո առաջին անգամ Արցախից հիվանդներ են տեղափոխել Հայաստան: Ստեփանակերտը հայտարարել էր նաև, որ Ադրբեջանն արգելում է ԿԽՄԿ-ին անգամ խիստ անհրաժեշտ դեղամիջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: