Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը

Արխիվային լուսանկար
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» ռումինական «Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է Էստոնիայի մայրաքաղաք Տալինը ներկայացնող «Ֆլորայի» հետ:

Երևանի «Փյունիկը» շվեդական «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Բոդո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս» (Պրահա, Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:

«Արարատ-Արմենիան» հունական «Արիսին» շրջանցելու դեպքում որակավորման երրորդ փուլում կհանդիպի Կիևի «Դինամոյին»: «Ալաշկերտը» հունգարական «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում երկխաղյա դիմակայություն կանցկացնի ավստրիական «Ռապիդի» հետ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 10-ին, պատասխան մրցավեճերը կանցկացվեն մեկ շաբաթ անց: