ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանում 48 տարեկան կին է ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը հուլիսի 23-ին` ժամը 20:50-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ Նանսենի փողոցի 20 շենքի բակում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Քրիստինե Մ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների` նա, շենքից նետվելով, ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: