ՀՀ նախագահը Վենետիկում է

ՀՀ նախագահը Վենետիկում է
Դեսպանի և հյուպատոսի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահն այցելել է Սուրբ Ղազար կղզի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վենետիկ: Տեղեկությունը հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Հայաստանի պատվո հյուպատոսությունում Խաչատուրյանը հանդիպել է դեսպան Ծովինար Համբարձումյանի և հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ ու ծանոթացել Վենետիկի և Վենետոյի մարզի հայ համայնքի արդիական հարցերին։
Վահագն Խաչատուրյանը Վենետիկում
Այնուհետև նա այցելել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ ՀՀ նախագահին դիմավորել են Մխիթարյան միաբանության հայրերը, ինչպես նաև Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները և Հայ համայնքի բազմաթիվ անդամները։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին, որ Իտալիա կատարած այցի շրջանակներում ցանկություն է հայտնեց հանդիպելու նաև Վենետիկի հայ համայնքին և Մխիթարյան միաբանությանը։
«Մեծապես արժևորում ենք Ձեր ջանքերը». ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցի ընթացքում Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council)՝ «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառմանը: