Հյուսիսային Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա առողջապահական կազմակերպությունները ահազանգում են մարդկանց` կոչ անելով զերծ մնալ ջրազրկումից և արևի կիզիչ ճառագայթներից:
Հայտնել էինք, որ Հունաստանի հնագիտական հուշարձանները շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ կլինեն։ Երկրում անոմալ շոգի երկրորդ ալիքն է սկսվել` օդի ջերմաստիճանը հասել է +39-ից +41–ի, ապա +45 աստիճանի։
Թուրքիայի հարավում և հարավ–արևելքում գտնվող Ադանա և Դիարբեքիր նահանգներում էլ օդի ջերմաստիճանը հասել է +52–ի և +48–ի։
Անոմալ շոգի պատճառով Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում, ամեն օր անտառային հրդեհներ են գրանցվում։
Ավելի վաղ ՄԱԿ–ի օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում էր հրապարակել, որի համաձայն` հաջորդ հինգ տարվա ընթացքում ջերմաստիճանը կարող է ռեկորդային բարձր մակարդակի հասնել։