Հայաստանում մեկ շաբաթում կարմրուկի 16 դեպք է հաստատվել

Լաբորատորիա. արխիվային լուսանկար
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 338–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 16-ով (10–ը երեխաներ են) և հասել 338-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 5–ը հոսպիտալացված են, 203-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակներ:
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է