ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հուլիսի 24-ից 30-ը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվում է Եվրոպայի շախմատի պատանիների թիմային առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը:
Հայաստանի թիմը մասնակից 14 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելի հավաքականին: