ԵՐԵՎԱՆ, 24 հուլիս-Sputnik. Հայ պատանի մարմնամարզիկները ելույթ կունենան Սլովենիայում կայանալիք Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Նշվում է, որ Սլովենիայի Մարիբոր քաղաք, որտեղ անցկացվելու են մրցումները, մեկնել են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել էին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Համլետ Մանուկյանը նվաճել է նժույգթափեր և օղակներ վարժություններում աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է նժույգթափեր վարժությունում աշխարհի փոխչեմպիոն: