ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում բավականին հաջողությամբ են հանդես գալիս Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։ Այսօր իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել են Հայկ Ղահրամանյանն (80 կգ) ու Տիգրան Մակիչյանը (54 կգ)։ Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ տարավ բուլղարացի Ստոյան Պետրովի դեմ մենամարտում՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին, իսկ Տիգրան Մակիչյանը 5։0 հաշվով առավելության հասավ չեռնոգորացի Դանիլո Մարկովիչի նկատմամբ։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ էին տարել Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արեն Խառատյանը (52 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ):