Ղրիմի երկնքում ուկրաինական 11 ԱԹՍ է խոցվել. Ակսյոնով

Սերգեյ Ակսյոնով
Անօդաչու թռչող սարքի բեկորներից մասնավոր տուն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ղրիմի երկնքում ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք է խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից և ճնշվել ՌԷՊ միջոցներով։ Տեղեկությունը հայտնում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ջանկոյի շրջանում հարված է հասցվել նաև զինամթերքի պահեստին։ Բացի այդ, ԱԹՍ-ի բեկորներից սեփական տուն է վնասվել Կիրովի շրջանում»,- գրել է Ակսյոնովը Telegram–յան ալիքում։
Հարձակման հետևանքով տուժածներ կան, թե ոչ, նա չի հստակեցրել։
Ուկրաինական ուժերը փորձել են ԱԹՍ–ներով գրոհել Մոսկվայի վրա․ ՌԴ ՊՆ