Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին նոր հակամարտություն է տեղի ունեցել

Երկու երկրների սահմանապահներն այժմ բանակցություններ են վարում իրավիճակը կայունացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև նոր բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։
Միջադեպը տեղի է ունեցել Տաջիկստանից Վորուխ անկլավ տանող ճանապարհին, որն անցնում է Ղրղզստանի տարածքով։ Բախման մեջ են մտել վարորդները, նրանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը կոնֆլիկտը սկսելու մեջ մեղադրել է Տաջիկստանի քաղաքացիներին՝ հավելելով, որ Խոջայ-Աալո գյուղի բնակիչներն այնուհետև հարձակվել են դեպքի վայր ժամանած Ղրղզստանի ՆԳՆ աշխատակցի վրա՝ փորձել են ծեծել նրան և ջարդել են նրա մեքենայի հետևի հայելին:
«Երկու երկրների սահմանապահներն այժմ բանակցություններ են վարում իրավիճակը կայունացնելու համար»,– հայտնել են սահմանապահ ծառայությունից:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովն առաջարկել էր ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել:
«Մինչև մեր միջև միջնորդ դատավոր չկանգնի, խաղաղություն չի լինի»,– հայտարարեց նա:
Դելիմիտացան՝ երկուսուկես ամսո՞ւմ. Տաջիկստանում և Ղրղզստանում այն 20 տարի է շարունակվել
Մինչ այդ` սեպտեմբերին, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն էր տեղի ունեցել սահմանապահների միջև։
Հակամարտությունները պարբերաբար բռնկվել են նաև նախկինում՝ չկարգավորված տարածքային վեճերի պատճառով։