Երևանի քաղաքապետարանն ուզում է 30-40%–ով ընդլայնել կենդանաբանական այգին

Երևանի կենդանաբանական այգի
Առաջարկվում է ազատ տարածքներում տեղադրել ազատավանդակներ և կիրառելի դարձնել` հաշվի առնելով ռելիեֆի բարդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին ազատ տարածքների հաշվին 30-40%–ով ընդլայնելու հնարավորություն կա։ Այս հայտարարությունն արվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կազմված է Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունից, կենդանաբանական այգու աշխատակիցներից, մասնագետներից, ինչպես նաև կենդանաբանական այգու խորհրդի անդամներից, որտեղ ներգրավված են միջազգային մասնագետներ։
Առաջարկվում է ազատ տարածքներում տեղադրել ազատավանդակներ և կիրառելի դարձնել` հաշվի առնելով ռելիեֆի բարդությունը։
Ընդլայնման մասով էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք` ավելի վաղ կենդանաբանական այգին նախատեսվում էր տեղափոխել նոր տարածք, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ այգին ունի ավելի լայն հողատարածքներ, ընդլայնումը հնարավոր է իրականացնել տեղում։