Բախումներ Իրանի հարավ-արևմուտքում. 2 ոստիկան է զոհվել

Իրան. ոստիկանություն . Արխիվային լուսանկար
Բախումը տեղի է ունեցել իրավապահների և, ենթադրաբար, զինված ավազակների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում զինված փոխհրաձգության հետևանքով երկու ոստիկան է սպանվել, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«Երկու ոստիկան՝ կրտսեր լեյտենանտ Սալման Գարիբին և ավագ լեյտենանտ Ալի Գոլամին, զոհվել են զինված բախման ժամանակ... Իզեի կենտրոնական շրջանի (նահանգ-խմբ.) Բիշ Շիրին գյուղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել ոստիկանների և զինված ավազակների միջև։