Ավտովթար Էջմիածին քաղաքում. ուղևորը մահացել է, վարորդը` հիվանդանոց տեղափոխվել

Շտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Էջմիածին քաղաքի ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
««Օպելի» 46-ամյա ուղևոր Բենիկ Ստեփանյանը մահացել է, իսկ 48-ամյա վարորդը` տեղափոխվել հիվանդանոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, ՃՏՊ–ն տեղի է ունեցել հուլիսի 23-ին` մոտավորապես 23։30-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Էջմիածին քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:
Կատարվում է նախաքննություն: