Ոստիկանության 4 սպա է զոհվել Իրանում ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով

Իրանի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով, դատական օրդեր է տրվել հարձակվողներին կալանավորելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ–արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգներում ահաբեկչական խմբի հանկարծակի հարձակման հետևանքով ոստիկանության չորս սպա է սպանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական Tasnim գործակալությանը։
«Խաշ–Տեֆտան ճանապարհին Իրանի ոստիկանության պարեկապահակային ծառայության սպաների վրա այսօր իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից, ևս մեկը ծանր վիրավորում է ստացել», – հայտնել են տեղի ոստիկանության մամուլի կենտրոնից։
Ավելի ուշ գործակալությունը հայտնել էր ծանր վիրավորում ստացած ոստիկանության 4-րդ աշխատակցի մահվան մասին։
Քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով, դատական օրդեր է տրվել հարձակվողներին կալանավորելու համար։