Ուկրաինական ԶՈւ–ի կորուստները գերազանցել են 26 հազարը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
«Իրենց հիմարության պատճառով» զգալի կորուստներ են կրում նաև Ուկրաինայում կռվող վարձկանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի անձնակազմի կորուստները գերազանցել են 26 հազարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ–ի գնահատականներով, հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայի ԶՈւ կորուստները 26 հազար են կազմել։
«Ավելի շատ... արդեն ավելի շատ», – արձագանքել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը ընդգծել է, որ «իրենց հիմարության պատճառով» զգալի կորուստներ են կրում նաև Ուկրաինայում կռվող վարձկանները։ Նա նաև ասել է, որ հասարակությունները, որոնց կառավարությունը մարտական գործողությունների գոտի են ուղարկում իրենց քաղաքացիներին, պետք է իմանան` ինչ է կատարվում ռազմական հատուկ գործողությունների գոտում։