Ռոստովի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածներն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են

Ավտովթար Ռոստովի մարզում
Մահացածներից մեկն անչափահաս է` 8 տարեկան, մյուսը 44 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴ Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 23-ին, ժամը 21։10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Ավտովթարի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի ԲԿ։
ՌԴ ԱԻՆ տվյալներով` ավտովթարի հետևանքով մահացածները երեքն են։ 3–րդ զոհը 1999թ–ին ծնված է, քաղաքացիությունը չի նշվում։ Վնասվածքներով հոսպիտալացվածը մեքենայի վարորդն է։