ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը հարված է հասցրել Օդեսայի շրջանի օբյեկտներին, որտեղ Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում անձնակազմ չունեցող նավակների կիրառմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Խոցված օբյեկտներում օտարերկրյա վարձկաններ են եղել։ Հարվածի համար նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են», – ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ «Ցենտր» խմբավորումը մեկ օրում հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ–ի 6 գրոհ Կրասնոլիմանի ուղղությամբ, ոչնչացրել 130 ուկրաինացի զինվորական և 18 միավոր տեխնիկա։
Բացի այդ ԴԺՀ-ի Յամպոլովկա շրջանում, ԼԺՀ-ի Պլոշչանկա, Չերվոնոյ Դիբրովի և Նևսկի շրջաններում նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կենդանի ուժ և տեխնիկա է ոչնչացվել։ Նևսկիի շրջանում կանխվել է նաև ուկրաինական դիվերսիոն–հետախուզական խմբի գործունեությունը, իսկ ԴԺՀ–ում` Սերեբրյանկայի շրջանում ոչնչացվել Ուկրաինայի ԶՈւ–ի 95-րդ դեսանտա–գրոհային բրիգադի զինամթերքի պահեստը։