ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Աշխարհի մի շարք երկրների օգտատերեր բողոքում են Wikipedia–ի խափանումներից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Downdetector կայքի տվյալներին։
Շաբաթ լույս կիրակի գիշերը առցանց հանրագիտարանի օգտատերերի 97%–ը բախվել են կայքի անհասանելի լինելու հետ, մնացած 3%–ն նշել են հավելվածի խափանման մասին։ Խնդրի մասին հիմնականում հայտնում են Մեծ Բրիտանիայի օգտատերերը, որտեղից ավելի քան 1,5 հազար բողոք է ստացվել։ Բողոքներ են ստացվում նաև Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի օգտատերերից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ WhatsApp մեսենջերի աշխատանքում ևս գլոբալ խափանում է տեղի ունեցել։