Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին սրտի արհեստական ռիթմավար են տեղադրել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն . Արխիվային լուսանկար
Վարչապետի վիճակը բժիշկները գնահատվում են լավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի -Sputnik. Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին վիրահատել են` տեղադրել են սրտի արհեստական ռիթմավար: Այս մասին հայտնում է The Times Of Israel–ը:
Վիրահատությունն անցկացվել է Ռամաթ Գան քաղաքի Խաիմ Շիբայի անվան բժշկական կենտրոնում։
Պարբերականի տվյալներով` բժիշկները վարչապետի վիճակը գնահատվում են լավ, սակայն նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Նեթանյահուին հիվանդանոց էին տեղափոխել վատ ինքնազգացողության պատճառով: Իսրայելի վարչապետի մոտ հետազոտության ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ չէին հայտնաբերվել։ Որոշ հետազոտություններից հետո, բժիշկները որոշել են տեղադրել սրտի արհեստական ռիթմավար: