Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը ԵԱ–ում հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը . Արխիվային լուսանկար
Եվրոպայի պատանիների առաջնությունը ընթանում է Ռումինիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել են հայ մարզիկի մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում Ալիկ Կճոյանը փոխել է մարտավարությունն ու հաղթանակ տարել 5։0 հաշվով»,– ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք, որ Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթանակ են տոնել նաև բռնցքամարտիկներ Տիգրան Հովսեփյանը (50կգ) և Ռուստամ Նամոյանը (80կգ)։