ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսական «Դինամոն» ակտիվ բանակցություններ է վարում իտալական «Լացիոյի» հետ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Sport24.ru կայքը։
Պարբերականի տվյալներով` գործարքը մոտ է ավարտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նիդեռլանդական «Ֆեյենորդ» ակումբը։
2022/23 մրցաշրջանում նա «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt.com կայքը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 մլն եվրո:
Ռուսաստանի հավաքականի կազմում Արսեն Զախարյանի առաջին խաղը եղել է 2021 թվականի սեպտեմբերին` աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում Խորվաթիայի հավաքականի դեմ տնային խաղում(0:0):