Արարատ Միրզոյանը կմեկնի Իրան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Իրան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թեհրանում կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ավելի վաղ հանդիպել էին Ժնևում և քննարկել ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։