Անտառային հրդեհների պատճառով Հռոդոս կղզուց տարհանվել է մոտ 19 հազար մարդ

Հռոդոս կղզի. Արխիվային լուսանկար
Հրդեհների մարմանը ներգրավվել է 266 հրշեջ և 49 միավոր հատուկ տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Անտառային հրդեհների պատճառով մոտ 19 հազար մարդ տարհանվել է Հռոդոս կղզուց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։
Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ 16 հազար մարդ (12 գյուղերի բնակիչներ և մի շարք հյուրանոցների հյուրեր) տարհանվել է օդային ճանապարհով, ևս 3000-ը տեղափոխվել են ծովով։ Սա երկրի պատմության մեջ ամենախոշոր նման գործողությունն է։
Հրդեհների մարմանը ներգրավվել է 266 հրշեջ և 49 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհաշիջմանը մասնակցում է տասը ինքնաթիռ՝ յոթ հունական, երկու թուրքական և մեկ խորվաթական։
Հունաստանում վերջին օրերին օդային տաք հոսանքներ են ներխուժել, որոնք հրդեհների պատճառ են դարձել Հռոդոսում և երկրի այլ շրջաններում: