Զելենսկին Ուկրաինայի «լեհականացնան» գործընթաց է վարում. Վոլոդին

Պետդումայի խոսնակը կարծում է, որ Զելենսկին բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք հսկայական ողբերգություն են դարձել ուկրաինացի ժողովրդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի «լեհականացման» գործընթաց է վարում` հույս ունենալով, որ, «տերերը» որպես երախտագիտություն նրան հնարավորություն կտան ավելի երկար իշխանության մնալ, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram ալիքում։
Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի դեսպանին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի պատճառով
Նրա խոսքով` Զելենսկին բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք հսկայական ողբերգություն են դարձել ուկրաինացի ժողովրդի համար ։
«Մի խոսքով` Զելենսկին երկիրը լեհականացնելու գործընթաց է վարում` հուսալով, որ տերերը, որպես երախտագիտություն, նրան հնարավորություն կտան ավելի երկար մնալ իշխանության։ Այս ֆոնին ստեղծվել է 25-հազարանոց զորամիավորում, որը բաղկացած է հիմնականում լեհ և լիտվացի զինված զինվորներից, որոնք պատրաստ են օկուպացնել Արևմտյան Ուկրաինան։ Լեհերն ուզում են վերադարձնել, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական հողերը` Արևելյան Կրեսները։ Ուկրաինայի քաղաքացիներն այդ տարածքներում նրանց պետք չեն»,- կարծում է Վոլոդինը։
Բացի այդ, նա նշել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կշարունակեն «պատերազմը մինչև վերջին ուկրաինացին»:
Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ են նախապատրաստվում. Զելենսկի
«Նրանց գաղափարախոսության համաձայն` Ուկրաինայի հարյուր հազարավոր բնակիչներ պետք է զոհվեն ռազմաճակատում (այդ նպատակով Կիևի ռեժիմին ավելի ու ավելի մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարվում), իսկ մյուսները պետք է կորցնեն իրենց ազգային ինքնությունը։ Այդ խնդրի լուծման համար օգտագործվում են Լեհաստանի կայսերական հավակնությունները»,-նշել է Պետդումայի խոսնակը։