Վթար Ծովագյուղի մոտ. 8 տուժածներից մեկը 3-ամյա երեխա է

3 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Ծովագյուղի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծովագյուղի մոտ տեղի ունեցած վթարը
Նշվում է, որ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգը ստացվել է 10:00-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ում բախվել են Ս․ Մ․–ի վարած «Hyundai Elantra» և Հ․ Մ․–ի վարած «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սևանի բուժկենտրոն են հոսպիտալացվել 8 տուժածներ` 31-ամյա Լ․ Մ․-ն, 62-ամյա Լ․ Ա․-ն, 32-ամյա Ա․ Ա․-ն, 73-ամյա Ն․ Պ․-ն, 37-ամյա Ն․ Բ․-ն, 29-ամյա Ն․ Հ․-ն, 24-ամյա Ա․ Դ․-ն և 3-ամյա Գ․ Մ․-ն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ծովագյուղի մոտ տեղի ունեցած վթարը