Տնից կորել է փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ. պարզվել է` գողը տանտիրոջ 15–ամյա որդին է

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ պատանին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ գողությունն ինքն է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևանի Վաղարշյան փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարողը հենց տանտիրոջ 15-ամյա որդին է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գողությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ իր բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալու գործադրմամբ և գողություն կատարել։ Մասնավորապես, գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:
Երևանցի 19-ամյա աղջիկը գողություն է արել Աբովյան քաղաքում. մանրամասներ
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը»,– տեղեկացնում են ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: