Հայաստանում են Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները

Ռուս հյուրերը հիացած են Հայաստանի զբոսաշրջային գրավչությամբ, զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այս օրերին Հայաստանում են ռուսաստանյան տուրոլորտի մի քանի ներկայացուցիչներ։ Նրանք մեր երկիր են այցելել ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հրավերով։
Մասնավորապես, Հայաստանում են Ռուսաստանի «Турпомощь» ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Օսաուլենկոն, «Интурист» զբոսաշրջային օպերատորի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մուսիխինը և «Sun & Fun» զբոսաշրջային օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սիրչենկոն։ Ինչպես հայտնում է Տուրիզմի հայկական ֆեդերացիան, այսօր հանդիպում է անցկացվել ֆեդերացիայում։
«Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության անհրաժեշտությունը և քննարկվեցին համագործակցության առավել ակտիվացման հնարավորությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հյուրերը հիացած են մեր երկրի զբոսաշրջային գրավչությամբ։
Նրանք առանձնահատուկ ընդգծել են Հայաստանում զբոսաշրջիկների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքը։
Ավտոբուսը 1-2 ժամ սպասում է, մինչև ճամփան բացվի. ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին