ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ղրիմում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով պայթյուն է եղել զինամթերքի պահեստում, տուժածներ չկան: Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում։
«Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով պայթեցվել է զինամթերքի պահեստը: Նախնական տվյալներով` տուժածներ չկան», - նշել է տարածաշրջանի ղեկավարը։
Տեղում աշխատում են բոլոր պրոֆիլային ծառայություններն ու ԱԻՆ աշխատակիցները՝ հնարավոր հետևանքները վերացնելու համար։
Ակսյոնովի խոսքով ՝ որոշում է կայացվել արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կետեր:
Անվտանգության նկատառումներով դադարեցվել է Ղրիմի երկաթուղու երթևեկությունը:
Թերակղզու ղեկավարը նշել է, որ արտակարգ դրության հետևանքները կվերացվեն սեղմ ժամկետներում: