ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Չինուհի Ցզյույ Վենծյունը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի իրտիտղոսը՝ առաջ անցնելով մրցաշարի հաղթող չինուհի Լեյ Տինցզեին:
Եզրափակիչ՝ 12-րդ պարտիայում Ցզյու Վենծյունը սպիտակ խաղաքարերով հաղթել է Լեյ Տինցզեին և 6,5/5,5 հաշվով ամփոփիչ հաղթանակ է տարել:
2020 թվականին Վլադիվոստոկում կանանց շախմատային թագի համար նախորդ խաղում Ցզյու Վենծյունը հաղթել էր ռուս Ալեքսանդրա Գորյաչկինային։
Տիտղոսը չինուհուն է պատկանում 2018 թվականից։