ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի, որն արդեն 2 տարի հետախուզման մեջ էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 21-ին Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Յունես Զ.-ն։
Նա 2021 թ. օգոստոսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն:
41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: