Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ozon ընկերությանը

Ozon ընկերությունն ակտիվորեն զարգանում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետությունների շուկաներում, այժմ նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ozon ընկերությանը Հայաստանի շուկայում արդյունավետ գործունեություն իրականացնելու հարցում։ Տեփղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախախարարության մամուլի ծառայությունը։
Ozon-ի մասին

Ozon-ը Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի առաջատար ընկերություններից է, որի հարթակում այժմ ներկայացված են առավել քան 250 հազար ձեռներեցներ։ Նրանք մարքեթփլեյսի միջոցով առաջարկում են մոտ 200 մլն ապրանքատեսակներ։

Նշվում է, որ նախարարն ընդունել է Ozon ընկերության ղեկավարությանը, հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ։
Հավելենք, որ Ozon ընկերությունն ակտիվորեն զարգանում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետությունների շուկաներում, այժմ նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։
Ozon-ը մինչև տարեվերջ լոգիստիկ կենտրոններ և ապրանքների հավաքման կետեր կբացի Հայաստանում։