ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսաստանի և Իրանի դրոշներ
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը բանակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, բրիգադի գեներալ Խոջաթոլլա Քորեյշիի հետ»,- տեղեկացնում է գերատեսչությունը։
Իրանը կշարունակի օգնել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում. ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ
Նշվում է, որ բանակցություններն ընթացել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի շուրջ։
Թուրքիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան