ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քննչական կոմիտեի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքով գրություններ կհասցեագրի ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյանկը։
Հայտնել ենք, որհուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է նետվել և մահացել։
«Դեպքի կապակցությամբ նույն օրը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում էր, որ նրան ձերբակալելու որոշում են կայացրել, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացել վերոհիշյալ անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:
Հիշեցնենք` տղամարդը նետվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից։
ՀՀ քննչական կոմիտեն հավելել էր, որ պատուհանից նետված տղամարդն ազգությամբ ռուս էր, 30 տարեկան, ՌԴ քաղաքացի։