Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյան
Վարչապետը գոհունակություն է հայտնել Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Բելգիայի կառավարության` Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշումը նոր թափ կհաղորդի հայ–բելգիական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին նշել է Բելգիայի Ազգային տոնի առթիվ երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին ուղղված ուղերձում։
Փաշինյանը արժևորել է Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համագործակցության տարբեր բնագավառներում:
«Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում»,–գրել է նա:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կապակցությամբ:
«Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին»,–ընդգծել է Փաշինյանը:
Նա Ալեքսանդր Դե Կրոյին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ երկրին՝ բարգավաճում և առաջընթաց:
Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել