Միրզոյանը Վիեննայում հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել` լուծելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպել է աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության Twitter–յան միկրոբլոգում։
Ըստ հաղորդագրության` դիվանագետները քննարկել են առկա խնդիրները։ Նրանց ներկայացվել են հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասները։ Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:
Հիշեցնենք` Միրզոյանը Վիեննա է մեկնել հուլիսի 18-ին, հանդիպել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի, ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ և մասնակցել Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։