ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
ՌԴ խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։