ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով է վերադարձել Բեռլինից, որտեղ մանակցել է Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին: Տեղեկությունը հայտնումէ ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմը հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից ունի 1 ոսկե և 1 արծաթե մեդալ
© Photo : official site of MESCS of RA
Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել է 174 պատվիրակություն 7000 մասնակցով: Հայ մարզիկները մասնակցել են երկու մարզաձևերով՝ ատլետիկա և լող։
Հայաստանի թիմը հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից ունի 1 ոսկե և 1 արծաթե մեդալ
© Photo : official site of MESCS of RA
Աննա Դավթյանը ատլետիկա մարզաձևի հեռացատկ վարժությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռոբերտ Պետրոսյանը լող մարզաձևում՝ արծաթե մեդալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը:
«Պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի լավ պայմաններ ստեղծվեն ձեզ համար, և մյուս խաղերին ավելի մեծ թիմով ավելի մեծ արդյունքներ գրանցեք»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Գրանցած ընդհանուր արդյունքներն են.
Ատլետիկա
Աննա Դավթյան, հեռացատկ՝ 1-ին հորիզոնական,
Գևորգ Մանուկյան, հեռացատկ՝ 7-րդ հորիզոնական,
Աննա Դավթյան, վազք 100 մ՝ 7-րդ հորիզոնական,
Գևորգ Մանուկյան, վազք 100 մ՝ 6-րդ հորիզոնական:
Լող
Ռոբերտ Պետրոսյան, 50 մ ազատ ոճ՝ 2-րդ հորիզոնական,
Տիգրան Գևորգյան, 25 մ ազատ ոճ՝ 4-րդ հորիզոնական: