ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկ» ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Խորվաթիայի թիմի պաշտոնական կայքից։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը պատկանում է Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին։ Նոր ակումբում Մկրտչյանը կխաղա վարձակալության հիմունքներով։ Միայն խաղաշրջանի ավարտից հետո «Օսիեկը» կկարողանա ձեռք բերել ազգային թիմի խաղացողի տրանսֆերը։
Ֆուտբոլային նախորդ խաղաշրջանում Ստյոպա Մկրտչյանը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս հայկական ԲԿՄԱ–ում։