Էդվարդ Ասրյանը ռազմական խորհրդի նիստ է հրավիրել

Ռազմական խորհրդի նիստ ՊՆ–ում
Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Ռազմական խորհրդի նիստ ՊՆ–ում
Անդրադարձ է կատարվել ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։
Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Ռազմական խորհրդի նիստ ՊՆ–ում