Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում

Ծորակ
Արցախը տևական ժամանակ զրկված է Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս հայտարարությունը տարածել է Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ–ն։
«Շրջափակումը շարունակվելու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։