ԱՄՆ-ն 2 դեսանտային նավ կուղարկի Հորմուզի նեղուցում իր ներկայությունն ուժեղացնելու համար

Պենտագոնում նշել են, որ ընդունված որոշումը «պատասխան է Իրանի` առևտրի ազատ հոսքին սպառնալու վերջին փորձերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն երկու դեսանտային նավերով ուժեղացնում է Հորմուզի նեղուց ուղարկվող ռազմական խմբավորումը` միջազգային նավարկությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:
Նշվում է, որ USS Bataan ունիվերսալ դեսանտային նավը և USS Carter Hall դեսանտային դոկ-նավը տարածաշրջանում առաջադրանքներ կկատարեն USS Thomas Hudner էսկադրոնային ականակրի, F-16 և F-35 կործանիչների հետ համատեղ, որոնց ուղարկման մասին հայտարարվել էր ավելի վաղ:
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ
Պենտագոնում ընդունված որոշումն անվանել են «պատասխան Իրանի` առևտրի ազատ հոսքին սպառնալու վերջին փորձերին»:
Վաշինգտոնն իրանական ուժային կառույցներին մեղադրում է Հորմուզի նեղուցում, Պարսից և Օմանի ծոցերում առևտրային նավերը կանգնեցնելու հաճախակի դարձած դեպքերի համար: