Ալավերդիում այրվել է մեքենա. վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան

Ալավերդիում այրված ավտոմեքենան
Հրդեհը մեկուսացվել է, այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այսօր այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որի 56-ամյա վարորդ Մ․ Կ–ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ալավերդու ԲԿ-ի բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Վարորդը տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է, այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։