ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վաղը` հուլիսի 21–ին, 2 ժամով կփակվի Մ-6 միջպետական ճանապարհի մի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30–ը, փակ կլինի Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը»,–ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Նշված ժամանակահատվածում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։