Քաղաքացիները Արցախի համար պարենային ապրանքներ են հավաքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Ակցիա ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
Նրանք հուսով են` ՄԱԿ–ը կաջակցի, որ առաջին անհրաժեշտության ապրանքները տեղափոխվեն Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Քաղաքացիները Արցախի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ են հավաքում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Հավաքագրումը կազմակերպել է «Բացում» նախաձեռնությունը։ Արդեն հավաքվել է ալյուր, ձեթ ու նպարեղեն։ Ակցիայի մասնակիցները դիմում են ՄԱԿ-ին, որ նրանք բեռները Արցախ տեղափոխեն։
Քաղաքացիները Արցախի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ են հավաքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
«Քանի որ բլոկադան հիմա տոտալ է, և Արցախ այլևս ոչ մի օգնություն չի մտնում, մենք որոշեցինք առաջին անհրաժեշտության ապրանքները այստեղ հավաքել` այդպիսով նաև գրավելով ՄԱԿ–ի ուշադրությունը։ Այսպես մենք որոշակի անհարմարություն ենք ստեղծում նրանց համար, շուտով այստեղ նաև տեղաշարժման խնդիրներ կլինեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բացում» նախաձեռնության անդամ Անուշ Հարությունյանը։
Անուշ Հարությունյան
Նրա խոսքով` նախաձեռնության անդամները նաև նամակներ են պատրաստել ՀՀ ԱԳՆ–ի ու միջազգային տարբեր կառույցներին ուղարկելու համար` ակնկալելով, որ նրանք կարձագանքեն ստեղծված վիճակին։
1 / 4

ՄԱԿ–ի գրասենյակ

2 / 4

Քաղաքացիները պարկերով ալյուր են բերել

3 / 4

Հավաքագրումը կազմակերպել է «Բացում» նախաձեռնությունը

4 / 4

Արդեն հավաքվել է ալյուր, ձեթ ու նպարեղեն

Ինչո՞ւ գոնե 1 պատժամիջոց չեք սահմանում Ադրբեջանի դեմ. բողոքի ակցիա ԵՄ գրասենյակի մոտ
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։