Կանադան պատժամիջոցներ է սահմանել Խառատյանի, Պրիգոժինի, Միխալկովի ու Կիրկորովի նկատմամբ

Կանադայի դրոշներ
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Նիկիտա Միխալկովի ստեղծած «Բեսոգոն» ընկերությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Կանադան պատժամիջոցներ է սահմանել պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի, դերասան Իվան Օխլոբիստինի, երգիչ Shaman-ի և ռեժիսոր Նիկիտա Միխալկովի նկատմամբ: Այս մասին ասվում է Կանադայի իշխանությունների հայտարարության մեջ։
Ավստրալիան ռուսական 35 կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Պատժամիջոցներ են սահմանվել նաև դերասանուհի Մարիա Շուկշինայի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, դերասան Դմիտրի Խառատյանի, երգչուհի Յուլյա Չիչերինայի, երաժիշտ Ալեքսանդր Սկլյարի նկատմամբ։
Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Միխալկովի հիմնադրած «Բեսոգոն» ՍՊԸ-ն։
Գործարար Օլեգ Տինկովի անունը հանվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակից